|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 նոյեմբերի 2023 թվականի N |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով և 71-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0097-0006 կադաստրային ծածկագրով 1,849053 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09112023-06-0096 վկայական) «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ քաղաքի «Այրոդրոմ» հանդամասում գտնվող 1,850201 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի հետ փոխանակելուն։ |
Կողմ -11 ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(543.57 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|