Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29082019-06-0050 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-040-0012-0002 կադաստրային ծածկագրով 0,1161 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 172 377,8 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 1009,8 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։