Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի մայիսի 8-ի հայտը` որոշում եմ.
1. «ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 67206344) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ. Հարթագյուղ 1 փ. 8 տ.» հասցեում գտնվող խանութում (ոչ հիմնական շինություն՝ 24 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար: