Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշման` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում և Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի գնահատում իրականացնելու նպատակով ձևավորել ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ հետևյալ կազմով․
1) Քաջայր Նիկողոսյան՝ Սպիտակ համայնքի ղեկավար․
2) Կարեն Սարգսյան՝ Սպիտակ համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ).
3) Ազգանուշ Ֆրանգյան՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) - ինքնագնահատման խմբի աշխատանքները համակարգող անձ․
4) Վարուժան Ապրեսյան՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)․
5) Նորայր Յարմալոյան՝ իրավաբան (համաձայնությամբ)։