Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի հերթական նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
2) Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
3) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
4) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սամվել Ֆրունզիկի Լամբարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին