Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման և 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
3)Սպիտակ համայնքում գործող մանկապարտեզներ հաճախող երեխաների մանկապարտեզի վարձավճարի արտոնություն տալու մասին