Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադատրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162VW79YC5), անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1171761 վկայականը, և Վախթանգ Անուշավանի Երանոսյանի (ծնված 20.08.1976թ.) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-087-0114-0068 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել Սպիտակ համայնք, Շիրակամուտ, 3 անասնաշենք հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: