Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ Լ․ Գրիգորյանի զեկուցագիրը, «Սպիտակ համայնքի ղեկավարի շախմատի առաջնություն-2025» մրցաշարի անցկացման համար պատվոգրեր, մեդալներ, գավաթ, հուշանվեր և տորթ ձեռք բերելու համար գումար հատկացնելու նպատակով՝ որոշում եմ․
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածից հատկացնել 29 450 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին`ապահովել սույն որոշման կատարումը: