Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21062024-06-0042 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-109-0001-0033 կադաստրային ծածկագրով 0,73 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, անասնագոմ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 3 107 610 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 425,7 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։