|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2023 թվականի N |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ,ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԿ ՎԱԼԵՐԻԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13092023-06-0099 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․Ավետիսյան փողոց, 17/20 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0019-0082 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Հայկ Վալերիկի Թովմասյանին տրամադրելուն։ 2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 6000 ՀՀ դրամ։ |
Կողմ -13 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(411.51 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|