Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 384
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N

06-030-0020-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,028960 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԶԱՏ ՍԱՐԳՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ 06-030-0020-0006 կադաստրային ծածկագրով 0,028960 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի         60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1997 թվականին կառուցված բնակելի տունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չի առաջացնում հարկադիր  սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-Ի կողմից տրված անշարժ գույքի չափագրության հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06052CDEW7BL) և Ազատ Սարգսի Սարգսյանի (ծնված՝ 13121966 թ) դիմումը՝ որոշում եմ.

1.     Օրենքի ուժով ճանաչել Ազատ Սարգսի Սարգսյանի իրավունքը  Սպիտակ Համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0020-0006 կադաստրային ծածկագրով 0,028960 հեկտար մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասի և դրա վրա գտնվող 108,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկատմամբ։

2.   Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։

3.  Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գ. Գոգարան, 1-ին փողոց, 29/1 բնակելի տուն» հասցեն։

4.  Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

5.    Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner