Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1393654 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032KYSKXF4) և Հրայր Գուրգենի Ավետյանի (ծնված՝ 26․03․1988թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0002-0035 կադաստրային ծածկագրով 0,198 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 199,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 30,0 քառակուսի մետր մակերեսով գոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց, 143 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: