Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21112017-06-0040 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-040-0227-0040 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,18786 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 288 834,75 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 153,75 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։