Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով թիվ ԼԴ4/0038/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի հունվարի 10-ի վճիռը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք` 06072BPY3STB) և Սեյրան Սամվելի Ավետիսյանի (ծնված՝ 02․01․1977թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0012-0012 կադաստրային ծածկագրով 0,038 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 1-ին փողոց, 7-րդ փակուղի, 6 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: