|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մայիսի 2023 թվականի N |
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ՝ ԿՈՎԻԴ ՀԱՄԱՎԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերը իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԹՅԱՆ ՄԱՆՈՒՇ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|