|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2022 թվականի N |
«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 14-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ԳԱԶ մակնիշի (հաշվառման համարանիշը՝ 495CG61, տիպարը՝ KO-503B(GAZ-53-12), նույնականացման համարը XTH5312OOL1278551, թափքի տեսակը՝ ցիստեռն) տրանսպորտային միջոցը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 28-ի «Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 14-Ա որոշումը։ |
Կողմ -14 ԱՋԱՄՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(829.06 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|