Այսօր: Շաբաթ, 26 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 682
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2025 թվականի N

ԱՄԱԼՅԱ ԱԼԵՔՍԱՆԻ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 70-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 284 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 4 օրդերը և Ամալյա Ալեքսանի Աշուղյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18062025-06-0024 վկայական` տրված 02.06.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս. Ավետիսյան փողոց 18/1 շենք, 4 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Ամալյա Ալեքսանի Աշուղյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Ամալյա Ալեքսանի Աշուղյան - ինքը՝ ծնված 08.01.1940 թվականին,

2) Սամվել Սերյոժայի Աշուղյան - տղան՝ ծնված 29.04.1968 թվականին,

3) Լյուդմիլա Միքայելի Մակարյան - հարսը՝ ծնված 09.08.1970 թվականին,

4) Անի Սամվելի Աշուղյան - թոռը՝ ծնված 19.06.1993 թվականին,

5) Սերյոժա Սամվելի Աշուղյան - թոռը՝ ծնված 10.07.1994 թվականին,

6) Եվա Սամվելի Աշուղյան - թոռը՝ ծնված 25.10.2003 թվականին:

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner