Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հերթական նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 137-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
3)Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 19-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի թիվ 69-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
6)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու համաձայնություն տալու մասին
7)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու համաձայնություն տալու մասին
8)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
9)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից,առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Գարիկ Համլետի Սահակյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
10)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Լարիսա Սասնիկի Խաչատրյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
11)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Լյովա Միշայի Յարմալոյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
12)Նորայր Արտեմի Հովհաննիսյանին վարձակալության իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
13) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Սպարտակ Արմենակի Այվազյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
14) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Սամվել Հրաչի Յարմալոյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին