Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 149 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2021թվականի հունիսի 22-ի թիվ 01/111․5/05131-2021 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-098-0043-0003 կադաստրային ծածկագրով 1,9936 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրակա նշանակության օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն