|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 մայիսի 2025 թվականի N 54 |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՏԱՆԻՔԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20112024-06-0004 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1459/23-11 գրությունը և Սպիտակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի համայնք Սպիտակ գյուղ Մեծ Պարնի 1-ին փողոց 35 մշակույթի տուն» հասցեում գտնվող 06-075-0024-0018 կադաստրային ծածկագրով 0,2956 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա մշակույթի տան շինության տանիքին տեղակայել բջջային կապի կայան, 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով՝ 10 (տասը) տարի ժամկետով: |
Կողմ -15 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(757.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|