Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 8-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 904), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060116F7LFWU) և Ռաֆիկ Արթուրի Մելքոնյանի (ծնված՝ 08․12․1999թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0489-0009 կադաստրային ծածկագրով 0,092 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 42,8 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Այգեստան փողոց, 1-ին նրբանցք, 18 անասնաշենք» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: