Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 114-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի օգոստոսի 30-ի թիվ 119 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 15 օրդերը և Վաչիկ Սամվելի Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01102025-06-0025 վկայական` տրված 01.10.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան փողոց 11/1 շենք, 11 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Վաչիկ Սամվելի Ղազարյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Վաչիկ Սամվելի Ղազարյան - ինքը՝ ծնված 02.09.1962 թվականին,
2) Գայանե Սերգեյի Հովհաննիսյան - կինը՝ ծնված 11.05.1962 թվականին,
3) Աննա Վաչիկի Ղազարյան - աղջիկը՝ ծնված 15.02.1988 թվականին,
4) Գրիշա Վաչիկի Ղազարյան - տղան՝ ծնված 02.07.1991 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: