Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով, որ Մարիետա Հենրիկի Բաղրամյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0502-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04283 հեկտար մակերեսով հողամասի վրա 1970 թվականին կառուցված բնակելի տունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, թիվ ՎԴ/9805/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի մարտի 30-ի վճիռը, թիվ ԼԴ4/1352/02/21 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի փետրվարի 14-ի վճիռը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 0600696YLCQL) և Մարիետա Հենրիկի Բաղրամյանի (ծնված 03․05․1968 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Օրենքի ուժով ճանաչել Մարիետա Հենրիկի Բաղրամյանի (ծնված 03․05․1968թ․) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0502-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04283 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 63,70 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 68,33 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 3,45 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 4,32 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ։
2. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0502-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,04283 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքի հատակագիծը։
3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Շ․ Թորոսյան փողոց, 1/5 բնակելի տուն» հասցեն։
4․ Մարիետա Հենրիկի Բաղրամյանին՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմել Սպիտակի համայնքապետարան սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա առկա 18,70 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված ավտոտնակը, 11,70 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված մառանը և 1,03 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպը օրինականացնելու գործընթաց սկսելու նպատակով:
5․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:
6․ Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 31-ի «Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0502-0004 կադաստրային ծածկագրով 0,04283 հեկտար մակերեսով անշարժ գույքի հատակագիծը հաստատելու հասցե տրամադրելու եվ սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 885 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»թիվ 105 որոշումը։
7․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: