Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02032022-06-0037 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «քաղաք Սպիտակ, Սուրեն Ավետիսյան փողոց, թիվ 396 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0534-0025 կադաստրային ծածկագրով 0,06191 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, խանութ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2․ Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 787 651,25 ՀՀ դրամ։
3․ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։