Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 34.2-րդ կետով, 35-րդ կետի «դ» պարբերությամբ, 35․1-ին կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03012024-06-0062 վկայականը, Ռիտա Կարոյի Խաչատրյանի ներկայացուցիչ Գոռ Արարատի Աբրահամյանի համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․ Ավետիսյան փողոց 17/23 ավտոտնակ» հասցեում գտնվող, 06-006-0019-0144 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00293 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը` 84 603,75 ՀՀ դրամ (1 քմ 2887,5 ՀՀ դրամ), իսկ դրա վրա գտնվող օրինական ճանաչված 29,3 քառակուսի մետր (արտաքին) մակերեսով ավտոտնակը՝ 49 018,9 ՀՀ դրամ (1քմ 1673 ՀՀ դրամ) արժեքներով՝ որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Ռիտա Կարոյի Խաչատրյանին (ծնված՝ 16․11․1954թ․)։
2. Ռիտա Կարոյի Խաչատրյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3․ Ռիտա Կարոյի Խաչատրյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա։
4․ Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանին և ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վ․ Ապրեսյանին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում։