Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Ժողովրդական դեպուտատների Սպիտակի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 20.06.1989թ. նո․ 21 կետ 7 արձանագրությամբ Սպիտակ համայնքի նոր քաղաքի տարածքում Վերիչկա Բեյբութի Պողոսյանին հատկացվել է 600 քառակուսի մետր մակերեսով հողամաս՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 06-006-0188-0028 կադաստրային ծածկագով հողամասից առանձնացված 0,06000 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1991 թվականին կառուցված բնակելի տունը և բնակելի նշանակության շինությունները կառուցված են քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրության հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006J6V84S7) և Վերիչկա Բեյբութի Պողոսյանի (ծնված՝ 20․04․1937թ․) ներկայացուցիչ Արևհատ Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Վերիչկա Բեյբութի Պողոսյանի սեփականության իրավունքը 06-006-0188-0028 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,06000 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, դրա վրա գտնվող 103,70 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 1,30 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 102,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան,
125,50 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 7,20 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինության, 79,60 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի և 0,30 քառակուսի պարսպի նկատմամբ՝ համաձայն հատակագծի:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ճշգրտված հատակագիծը։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիւտակ համայնք, ք․Սպիտակ, Ուզբեկական Կ-9թաղամաս, 45բնակելիտուն» հասցեն։
4. Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: