|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 փետրվարի 2024 թվականի N |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքում գործող մանկապարտեզների՝ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաներին մանկապարտեզի վարձավճարը վճարելու համար տալ արտոնություն՝ ազատել նրանց սահմանված վճարի վճարումից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից։ |
Կողմ -16 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(409.66 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|