Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման հավելվածի 9․1-ին կետի՝ հիմք ընդունելով Գնել Աղվանի Մանուկյանի դիմումը, Նորիկ Գևորգի Մագոյանի, Համլետ Արտաշեսի Մանուկյանի, Գոհար Հայկազի Մատինյանի հայտարարությունները, անձնագրերը, ամուսնության վկայականը, ծննդյան վկայականները, ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի բնակիչ Գնել Աղվանի Մանուկյանի ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ բաղկացած է եղել չորս անձից․
Գնել Աղվանի Մանուկյան՝ ծնված 24․11․1961 թվականին,
Զվարթ Սենիկի Ոսկանյան՝ ծնված 12․01․1964 թվականին, մահացած 11․07․2019 թվականին,
Էդվարդ Գնելի Մանուկյան՝ ծնված 19․08․1985 թվականին,
Ինեսիա Գնելի Մանուկյան՝ ծնված 06․08․1986 թվականին։
2․ Հաստատել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի բնակիչ Գնել Աղվանի Մանուկյանի ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Արևաշող գյուղում ունեցել է բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է։