Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի՝ որոշում եմ.
1. Հաստատել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՋՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2025 թվականի ապրիլի 15-ին անցկացվող մրցույթի՝ համակարգչի միջոցով ձևավորված մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով հանձնաժողովի քարտուղար նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Թագուհի Շուշանյանին:
3. Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանին՝ ապահովել սույն որոշման մասին մրցութային հանձնաժողովի անդամներին սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացումը: