Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20072022-06-0051 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0564-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,81225 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 100%-ի չափով` 16 652 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: