Այսօր: Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 656
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2025 թվականի N

ՀԵՆՐԻԿ ՄԱՐՏԻՆԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 10-րդ մասով, հիմք ընդունելով Հենրիկ Մարտինի Իգիթխանյանի դիմումը՝ որոշում եմ.

 1. Հենրիկ Մարտինի Իգիթխանյանին 2025 թվականի հուլիսի 22-ից նշանակել Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական և նրա հետ կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

 2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 180 000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված՝ Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:

 3. Հենրիկ Մարտինի Իգիթխանյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:

 4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:

 5. Սույն որոշումը գործում է մինչև համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո այդ պաշտոնում նոր նշանակում կատարվելը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(664.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 13

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner