Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21112017-06-0044 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-040-0227-0042 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,15163 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 233 131,125 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 153,75 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։