Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշմանը կից ցուցակում Էդուարդ Հովակիմի Առաքելյանի (ծնված 06․12․1942թ․) անունը սխալմամբ գրվել է «Էդվարդ», հիմք ընդունելով Էդուարդ Հովակիմի Առաքելյանի անձնագրային տվյալները և Էդուարդ Հովակիմի Առաքելյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Ն․Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ․ Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք-Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշմանը կից ցուցակի 276-րդ տողում գրված «Էդվարդ» բառը փոխարինել «Էդուարդ» բառով: