Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01092020-06-0061 վկայականը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23042021-06-0014 վկայականը և «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Գևորգյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝
1) 06-109-0114-0014 կադաստրային ծածկագրով 1,42717 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի,
2) 06-109-0202-0059 կադաստրային ծածկագրով 0,30275 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։