Այսօր: Ուրբաթ, 20 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 558
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2025 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,04 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՄԻԿՈՆ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԱԴԱՄՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 0,11918 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Մամիկոն Արտավազդի Ադամյանի կողմից տիրապետվող՝Սպիտակհամայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0066-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,15918 հեկտար մակերեսով հողամասի 0,04 հեկտարը Մամիկոն Արտավազդի Ադամյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,11918 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշվածհողամասըհամապատասխանումէՀայաստանիՀանրապետությանհողայինօրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1995 թվականին կառուցված բնակելի տունը, նկուղը, ավտոտնակը և աստիճանահարթակը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼՍՊԸ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Նարինե Ասատրյան» ԱՁ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011NUNUNME) և Մամիկոն Արտավազդի Ադամյանի (ծնված՝ 14.03.1959 թ.) դիմումը՝ որոշում եմ.

1.   Օրենքի ուժով ճանաչել Մամիկոն Արտավազդի Ադամյանի սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0066-0010 կադաստրայինծածկագրովբնակավայրերի նպատակայիննշանակությանբնակելիկառուցապատմանգործառնականնշանակության 0,04 հեկտարմակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 95,22 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 93,55 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 10,12 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի և 48,44 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի նկատմամբ։

  2.   Մամիկոն Արտավազդի Ադամյանի կողմից տիրապետվող 0,04 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,11918 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝

ընդամենը 1 455 187,8 ՀՀ դրամ (1 քմ 1221 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մամիկոն Արտավազդի Ադամյանին:

3.  Մամիկոն Արտավազդի Ադամյանի կողմից տիրապետվող 06-006-0066-0010 կադաստրայինծածկագրովբնակավայրերի նպատակայիննշանակությանբնակելիկառուցապատմանգործառնականնշանակության 0,15918 հեկտարմակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 95,22 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկուղին, 93,5 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 10,12 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակին և 48,44 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, քՍպիտակ, Հ. Թումանյան փողոց, 66 բնակելի տուն» հասցեն։

4.  Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող,                                 06-006-0066-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,15918 հեկտար հողամասի հատակագիծը։

5.  Մամիկոն Արտավազդի Ադամյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

6.  Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner