Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09092022-06-0054 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Սպիտակ ք․ Թորոսյան փողոց, 25 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0503-0089 կադաստրային ծածկագրով 0,0018 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Կարեն Աշիկի Յարմալոյանին տրամադրելուն։
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 5620 ՀՀ դրամ։