Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի հերթական նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2) Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
3)Սպիտակ համայնքում գործող մանկապարտեզների՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկապարտեզի վարձավճարի արտոնություն տալու մասին
4)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
5)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
6) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
7)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
8)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին