Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 7
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 փետրվարի 2022 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 227 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2021թվականի նոյեմբերի 11-ի թիվ 01/111․4/08978-2021 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-042-0103-0007 կադաստրային ծածկագրով 0,944115 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։

2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։


Կողմ -21

ԱՄԻՐՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ԱՋԱՄՅԱՆ ԱՆՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ

ՀԱՋՅԱՆ ՄԱՐՏԻՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱԶՄԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՅԱՅԼՈՅԱՆ ԳԱԳԻԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(183.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner