|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2023 թվականի N |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԾՁԲ-23/1 ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարվել է հայտերի ներկայացման վերջնաժամկետի խախտմամբ, որի արդյունքում 2023 թվականի հունվարի 23-ին կնքված Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների մատուցման գնման թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԾՁԲ-23/1-1 և ՀՀ ԼՄՍՀ-ԳՀԾՁԲ-23/1-2 պայմանագրերը 2023 թվականի փետրվարի 16-ին Սպիտակ համայնքի կողմից միակողմանի լուծվելու են, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, որովհետև մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման գնման ընթացակարգը կազմակերպելու և պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ժամկետի լրանալը համայնքում աղբի հավաքման և փոխադրման ծառայությունները չիրականացնելը կհանգեցնի հակասանիտարական վիճակի և համաճարակների տարածմանը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների մատուցումը մեկ անձից գնում կատարելու միջոցով ձեռք բերելուն` մինչև 2023 թվականի մարտի 23-ը ներառյալ։ |
Կողմ -15 ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(852.02 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|