12.08.22
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իր աշխատասենյակում շնորհակալագրեր հանձնեց՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության /ԲՀԿ/ նախագահ Հայկ Մինասյանին և իր թիմին մշտապես Սպիտակ համայնքի կողքին լինելու, համայնքի զարգացմանն ու հզորացմանը նպաստելու, համայնքային ծրագրերում ներգրավվելու և ընդգրկելու համար, «Կամրջակ» սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության /ՍԲՀԿ/ նախագահ Մարիա Գորիսին Սպիտակ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին բարեգործական օգնության ծրագրերում մշտապես ընդգրկելու համար, «Փեթակ» բարեգործական հասարակական կազմակերպության /ԲՀԿ/ նախագահ Լուսինե Ավետիսյանին և իր թիմին մշտապես Սպիտակ համայնքի կողքին լինելու, ...
Մանրամասն |
|
12.08.22
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵ՛ԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
|
Ի՛ լուր և ի՛ ուրախություն բոլորիս, Տեղեկացնում ենք, որ Սպիտակ համայնքի և «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպության միջև 22․07․2022թ․ կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով Ջրաշեն բնակավայրում գտնվող 14784429հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի հողամասը ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը՝ 400 000 ծառ տնկելու միջոցով կայուն և հարատև անտառ ստեղծելու նպատակով։ Սպիտակ համայնքի նպատակն է ունենալ մշտական, հարատև կենսաբազմազանությամբ հարուստ անտառ Ջրաշեն ...
Մանրամասն |
|
19.07.22
ՆՎԵՐՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿՆՈՋԸ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ
|
Ինչպես և խոստացել էինք, քաղաքի օրվա կապակցությամբ համայնքապետարանի աշխատակիցներ՝ աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, համայնքի ղեկավարի օգնական Քնարիկ Պետրոսյանը և մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մելանյա Դանիելյանը համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ նվերներ հանձնեցին համայնքի ամենատարեց կնոջը՝ Մարգո Վասիլի Խաչիկյանին և ամենատարեց տղամարդուն՝ Ժորա Դավթի Մաթոսյանին։ Ա․ Ֆրանգյանը շնորհավորեց նրանց համայնքի ղեկավարի անունից՝ ցանկանալով առողջություն, իսկ տարեցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ք․ Նիկողոսյանին հատուկ ուշադրության համար։
|
|
15.07.22
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի սպիտակցիներ,Ի սրտե շնորհավորում եմ Սպիտակ քաղաքի օրվա առթիվ: Տոն, որը միավորում է բոլոր նրանց, ում համար թանկ է Սպիտակ քաղաքը: Սպիտակ քաղաքն ունի պատմական հարուստ անցյալ, որը պետք է ուղենիշ լինի մեր ներկայի և ապագայի կերտման ճանապարհին: Սպիտակն այլևս վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, ու վերածնունդը նախ և առաջ սկսվում է յուրաքանչյուր քաղաքացու ոգու տոկունությունից: Այսօր մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում` շարունակելով անավարտ գործերը հնի կողքին ստեղծելով նորը: Այո՛, անելիքներ դեռ կան, բայց շատ են նաև կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ մեր քաղաքը նոր շունչ է ստացել, և այս ամենում իր լուման ունի ձեզանից յուրաքանչյուրը: Վստահ եմ, որ սպիտակցու անսասան կամքը, հավատը ...
Մանրամասն |
|
15.07.22
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՕՐ
|
Սպիտակ քաղաքի օրը սկսվեց համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների այցով դեպի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու։ Նրանք այցելեցին նաև Սպիտակ քաղաքի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, վաղամեռիկ Սուրեն Ավետիսյանի շիրիմին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելու։
|
|
15.07.22
ԿԱՅԱՑԱՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՍՆՈՒՑՄԱՄԲ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՏԱՂԱՎԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ
|
«Սպիտակի Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի, Սպիտակի համայնքապետարանի, Էկովիլ ՍՊԸ-ի և UPshhift Սպիտակ ծրագրի Էկոգրիչների թիմի համագործակցությամբ հուշարձանների պուրակում տեղի ունեցավ արևային սնուցմամբ հեռախոսների լիցքավորման տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը։
|
|
08.07.22
ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՈՒՄԸ
|
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ համագործակցությամբ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում բացվեց այլընտրանքային նախադպրոցական մանկապարտեզ։
|
|
05.07.22
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈԻԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի´ հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ պետական գլխավոր տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:Սահմանադրությունը ժողովրդավարական պետության ամուր հիմքն է, մեր երկրի հիմնական օրենքը, որը կոչված է ապահովելու մեր ժողովրդի շահերը։Մենք բոլորս ցանկանում ենք մեր երկիրը տեսնել խաղաղ ու բարգավաճ, զարգացած ու հաջողակ։ Իսկ դրա համար պետք է հիշել ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, այլև երկրի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունները։ Միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները' պետականության ամրապնդման, տնտեսության վերելքի, մարդկանց բարեկեցության եւ հասարակության կայունության բարձրացման ուղղությամբ:Այս ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |