Տեղեկացնում ենք, որ 2022թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է Համահայկական ամենամյա մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։
Մրցույթ-փառատոնը անցկացվելու է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհք ունեցող հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։
Մանրամասները կից փաստաթղթում: