Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 26 - 2025,Հունվար 13
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 19 - 31
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Ապրիլ 20
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 18 - 2025,Հունվար 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2024,Դեկտեմբեր 13 - 2025,Փետրվար 24
Փոփոխություններ և լրացումնմեր՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում
2024,Դեկտեմբեր 16 - 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2024,Դեկտեմբեր 11 - 2025,Փետրվար 18
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2024,Նոյեմբեր 29 - Դեկտեմբեր 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2024,Դեկտեմբեր 9 - 2025,Փետրվար 13
Կանցկացվի «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային 5-րդ փառատոնի ծրագիրը
2024,Նոյեմբեր 19 - 2025,Մարտ 31
Զգուշացում շմոլ գազով թունավորումների մասին
2024,Նոյեմբեր 6 - 2025,Նոյեմբեր 6
Մանկապարտեզներ հաճախող երեխաների վճարումներն առցանց եղանակով կատարելու մասին
2024,Հուլիս 24 - Դեկտեմբեր 30
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Հունիս 25 - Դեկտեմբեր 31
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
07/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/05/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավանի «Արեգակ» մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, գյուղ Շենավան 2-րդ փողոց № 45), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ Սպիտակ համայնք գյուղ Ծաղկաբեր 2-րդ փողոց, շենք 12) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ Սպիտակ համայնք գյուղ Կաթնաջուր 1-ին փողոց 2 փակուղի 5/1։ Հաստատությունը գործունեություն է իրականացնում նաև ՀՀ Լոռու մարզ Սպիտակ համայնք գյուղ Գեղասար, 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 2 հասցեում) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթներ (այսուհետ՝ Մրցույթ):
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝ Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի
թիվ 416-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները: Վերոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք՝
1) ունեն բարձրագույն կրթություն.
2) բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
Տնօրենների ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ. 2) որոնց օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ովքեր զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ովքեր նախընթաց երեք տարիների ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթները կկայանան 2024թ. մայիսի 30-ին ժամը 14:30-ին` Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք․ Սպիտակ, Շահումյան 7):
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։ Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են Սպիտակի hամայնքապետարանում ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցեն՝ ք. Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. մայիսի 15-ը ժամը 18:00-ն:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։ Մրցույթի համար դիմած անձը մրցույթին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և այլ տեղեկությունների համար կարող են դիմել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00):
Սպիտակի համայնքապետարան


Բոլորը
Հանրային լսումներ
Հանրային լսում 04.11.2024թ.
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner