Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աիդա Օհանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/06/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/08/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց:
Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կկայանա սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 1-ը:
Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00:
Դասընթացին դիմելու համար կարող եք լրացնել առցանց հայտադիմումը․
Դասընթացի արդյունքում, մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ
✅ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների
✅ագրոձեռնարկատիրության իրավակազմական ձևերի
✅ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների
✅ագրոձեռնարկատիրության մոդելների
✅ագրոձեռնարկատիրության նորարարական տեխնոլոգիաների
✅կապիտալ ներգրավելու և աջակցության ուղղությունների վերաբերյալ,
հմտություններ, որոնք կիրառելով՝ կկարողանան․
✅հաշվել կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսեր
✅կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել և պարզունակ բիզնես պլան
✅հաշվել արտադրանքի կամ ծառայությունների ինքնարժեք
✅կիրառել մարքեթինգի ավանդական և թվային գործիքներ
✅կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում և ռիսկի անձնագրի կազմում
✅ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը
Դասընթացը բաղկացած է լինելու կարճ ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ
Դասընթացի մասնակցության արտոնյալ պայմաններ կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ, Արցախից տեղահանված անձինք և այլք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 012 54 57 13 հեռախոսահամարով։
Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner