Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որոշում եմ․
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 18-ի «Սպիտակ համայնքի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթի անցկացման մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 277 որոշման 1-ին կետում կատարել փոփոխություններ․
1) «Գայանե Չոբանյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Երեմ Գրիգորյան - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ» բառերով․
2) «Վարդան Սողոմոնյան - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «Հենրիկ Իգիթխանյան-Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական» բառերով․
3) «Հովիկ Հարությունյան- ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակի վարչական գործունեության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր (ներկայացմամբ)» բառերը փոխարինել «Արամ Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան (ներկայացմամբ)»։