top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որին մենք հասել ենք երկար տարիների պայքարի և հայ ժողովրդի անկոտրում կամքի շնորհիվ, որը ձեռք է բերվել մեր հայրերի, եղբայրների և զավակների կամքի ու համարձակության, ցավոք նաև կյանքի գնով: Հզոր, ծաղկող և բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն ու հպարտությունն է, աշխարհի որ ծայրում էլ որ նրանք լինեն: Եվ մեր անկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրել անկախ Հայաստանի քաղաքացի լինելու իր պատիվը և իր հնարավորությունները, մասնագիտական կարողություններն ու գիտելիքները ներդնել ի նպաստ հարազատ քաղաքի և հայրենիքի հետագա զարգացման:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի կապակցությամբ և մաղթում խաղաղություն և բարօրություն:

Ջերմագին մաղթանքներով`
Սպիտակ համայնքի ղեկավար Գ. Սահակյան



×