top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

12.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ համայնքի ավագանու 2020թ․ 1-ին նիստը հետևյալ օրակարգով՝

1. Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի սեփականության 2019 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
3. “Սպիտակի բնակարանների սպասարկման գրասենյակ” համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին
4. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
7. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբատար ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
8. Սպիտակ համայնքի Ս․ Ավետիսյան փողոց, թիվ 20/1 շենք, թիվ 12 հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
9. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին

Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը։ Օրակարգային հարցերը հաստատելուց հետո ավագանին անցավ դրանց քննարկմանը։

Բոլոր հարցերին ավագանին կողմ քվեարկեց։



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×