top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

11.12.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր Սպիտակի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համայնքի 2018թ. բյուջեի և տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանման բաց և կառուցողական հանրային քննարկում, որին մասնակցում էին համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, աշխատակիցներ, թաղային լիազոր ներկայացուցիչներ, սպիտակցիներ:
Մոտ երկու ժամ տևած քննարկման ժամանակ համայքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանը ներկայացրեց 2018թ. բյուջեի նախագիծը՝ ըստ հոդվածների կատարելով համեմատական վերլուծություն՝ բյուջեի եկամտային և ծախսային մասերի վերջին 3 տարիների վերաբերյալ:
Հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան: Հանրային քննարկումներն իրականացվում են համաձայն համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ “Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի” դրույթների:



Լուսանկարներ

Լուրեր

×