top

ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՈՐՅՈՒՆ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

11.12.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՈՐՅՈՒՆ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Դեկտեմբերի 8-ին Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ «Կորյուն» ռազմամարզական խաղերի տարածքային փուլը,որին մասնակցում էին Սպիտակ քաղաքի 4 և տարածաշրջանի 6 համայնքների դպրոցների 9-12 դասարանի աշակերտները: Խաղերը միտված էին պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, սովորողների ֆիզիկական ու բարոյահոգեբանական հատկանիշների դաստիարակմանը, կարգապահության և պարտականությունների կատարման պատասխանատվության գիտակցման բարձրացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու և գործելու պատրաստակամությանը: ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1155- Ա/2 հրամանով հաստատված կարգի համաձայն՝4 միմյանցից տարբերվող վարժաձևերով խաղերն ընթացան շատ հետաքրքիր ու լարված պայքարում: Մասնակից թիմերը ջանք չէին խնայել հնարավորինս լավ պատրաստվելու և պատշաճ ձևով հանդես գալու համար: Պատանիների մոտ ակտիվություն հատկապես նկատվում էր ինքնաձիգի ոչ լրիվ քանդման և օդամղիչ ինքնաձիգից կրակ վարելու մրցապայքարում: Իսկ նախնական զինվորական պատրաստություն և հարակից առարկաների գիտելիքների իմացության և տրամաբանական մտածողության առումով ջոկատները միմյանց չէին զիջում: Համառ պայքարից հետո առաջին հորիզոնականը զբաղեցրեց թիվ 8 միջնակարգ դպրոցի թիմը /զինղեկ Վ.Ամիրխանյան/: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Սպիտակի ավագ դպրոցի /զինղեկ Վ.Հարությունյան/ և Մեծ Պարնու միջնակարգ դպրոցի /զինղեկ Գ.Մելքոնյան/ թիմերը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին Սպիտակ համայնքի ղեկավարի կողմից: Սպիտակի թիվ 8 դպրոցի թիմին հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու 2018 թ. հունվարի 20-ից մինչև մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք խաղերի մարզային փուլին: Մաղթենք նրանց հաջողություններ և հաղթական վերադարձ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×