05.05.25
Տեղի է ունեցել քննարկում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ
|
Այսօր՝ մայիսի 5-ին, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգը բնակավայրերի դպրոցներին ներկայացնելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Սպիտակ համայնքի բնակավայրերի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Քննարկվել է մարզական միջոցառման կանոնակարգը, որոշվել են համայնքային փուլի անցկացման վայրը, ժամանակացույցը, քննարկվել են նաև մրցաշարի վերաբերյալ այլ կարևոր հարցեր։
|
|
05.05.25
«Սպիտակի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բակում իրականացվել է ծառատունկ
|
Նորակառույց «Սպիտակի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բակում իրականացվում են բարեկարգման, կանաչապատման և ծառատունկի աշխատանքներ։ Բակը զարդարվել է համայնքապետարանի միջոցներով ձեռք բերված տույաներով և եղևնիներով, ճեմուղիների եզրերին տնկվել են սամշիթներ։ Ծառատունկին մասնակցել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն, ով մանկապարտեզի բակի գլխավոր եղևնին ևս իր ձեռքով է տնկել։
|
|
03.05.25
Համապետական շաբաթօրյակի ամփոփումը՝ Սպիտակ համայնքում
|
Այսօր՝ մայիսի 3-ին, Սպիտակ համայնքում անցկացվեց համապետական շաբաթօրյակ:Շաբաթօրյակին մասնակցեցին Սպիտակի համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակիցները, համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներն իրենց աշխատակիցներով, ՊՈԱԿ-ների, ԱՁ-ների, պետական հիմնարկների՝ թվով 1461 աշխատակիցներ և բազմաթիվ բնակիչներ:Շաբաթօրյակի աշխատանքներն իրականացնելու նպատակով գործի դրվեց 36 միավոր տեխնիկա: Օգտագործվեցին ցախավելներ, փոցխեր, բահեր, բեռնասայլակներ, աղբի պարկեր, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ:Սպիտակ համայնքում (Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ Արջհովիտ, Մեծ Պարնի, ...
Մանրամասն |
|
02.05.25
Մայիսի 2֊ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Սպիտակ համայնքում իրականացված ծրագրերին
|
Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ թիվ 3 մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։ Այցի ավարտին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը խորհրդանշական ծառատունկ է կատարել նորակառույց մանկապարտեզի բակում և բարի նորամուտ մաղթել աշխատակիցներին և մանկապարտեզ հաճախել պատրաստվող փոքրիկներին։
|
|
01.05.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ
|
Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Այս գեղեցիկ տոնը պատեհ առիթ է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, ուշադրության կենտրոնում պահելու աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցը:Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայն իր ջանասիրությամբ և ստեղծագործ տեսակով մշտապես արարել է բարիք, իրեն նվիրել հայրենիքի շենացման շնորհակալ գործին:Մեր հայրենիքն այսօր ավելի, քան երբևէ ունի մեր հոգատարության և տքնաջան աշխատանքի կարիքը: Միասին քարը քարին դնելով պետք է կառուցենք մեր տունը, մեր համայնքը, որպեսզի ապրենք հզոր և ծաղկուն հայրենիքում:Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ բոլորիս մաղթում եմ խաղաղ կյանք և ստեղծագործ ...
Մանրամասն |
|
28.04.25
Համայնքի ղեկավարը Սարահարթում հետևել է ոռոգման համակարգի ընդլայնման սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքներին
|
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի հետ այցելել է Սարահարթ բնակավայր, հետևել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող «Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում և պոմպակայանի վերանորոգում» (2-րդ փուլ) ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 52 528 300 ՀՀ դրամ է, որից 15 758 490 ՀՀ դրամը (30%) համայնքային ներդրում է, 36 769 810 ՀՀ դրամը (70%)՝ պետական ներդրում։ Համայնքի ղեկավարը շեշտել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն որակական սահմանված նորմերին համապատասխան։ Դրանց ընթացքը գտնվում է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։
|
|
26.04.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Այն ժողովրդավարության, իրավունքի և օրենքի գերակայության տոնն է: Այս օրը հիշեցնում է յուրաքանչյուրիս պետության առջև ունեցած պարտականությունների մասին, այն Հայաստանի Հանրապետության զարգացման գործում մեր առաքելությունը գիտակցելու խորհուրդն ունի: Բոլոր ոլորտներում զարգացման հենարանն ու առաջ մղիչ ուժը քաղաքացին է: Սա պետք է ամրագրված լինի քաղաքացի-համայնք-պետություն փոխհարաբերության էության հիմքում: Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա հնարավոր է սերունդների համար կառուցել արժանապատիվ գալիք: Այս նպատակի իրագործման համար պետք ...
Մանրամասն |
|
26.04.25
Սպիտակում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացու օրը
|
Այսօր՝ ապրիլի 26-ին, Քաղաքացու օրվա առթիվ Սպիտակ համայնքում կազմակերպվել էին տոնական մի շարք միջոցառումներ: Օրվա գլխավոր միջոցառումը «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում էր։ Այստեղ տեղի ունեցավ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացիական վարքագծի, հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով հանրային քննարկում-բանախոսություն, որին մասնակցեցին Սպիտակ համայնքի 14-35 տարեկան ավելի քան 30 պատանիներ և երիտասարդներ: Քննարկման բանախոսը Վանաձորի պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, իրավաբան՝ Քրիստինե Ղազարյանn էր, մոդերատորը՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |