Այսօր: Երեքշաբթի, 6 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հայաստան` երկիր դրախտավայր» ամենամյա համահայկական միջոցառման վերաբերյալ
2025,Մայիս 6 - 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 28 - Հուլիս 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 28 - Հունիս 25
Կանցկացվի «Աշխարհի երաժշտություն» միջազգային մրցույթ-փառատոնը
2025,Ապրիլ 25 - Մայիս 20
Հայտարարություն
2025,Մարտ 24 - Հուլիս 24
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ
2025,Մարտ 24 - Մայիս 20
Կանցկացվի «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ» հայտերի ընդունման գործընթացը
2025,Մարտ 12 - Հունիս 23
Կանցկացվի Լանդշաֆտի մրցանակաբաշխությունը
2025,Մարտ 6 - Դեկտեմբեր 5
Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան
2025,Փետրվար 28 - Մայիս 15
«ՍՈՎՈՐԻՐ․ԱՅԹԻ» ԹՎԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԴԱՆԴՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2025,Հունվար 8 - Հուլիս 18
Զգուշացում շմոլ գազով թունավորումների մասին
2024,Նոյեմբեր 6 - 2025,Նոյեմբեր 6

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.05.25 Տեղի է ունեցել քննարկում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ
Այսօր՝ մայիսի 5-ին, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգը բնակավայրերի դպրոցներին ներկայացնելու վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են Սպիտակ համայնքի բնակավայրերի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները։
Քննարկվել է մարզական միջոցառման կանոնակարգը, որոշվել են համայնքային փուլի անցկացման վայրը, ժամանակացույցը, քննարկվել են նաև մրցաշարի վերաբերյալ այլ կարևոր հարցեր։
05.05.25 «Սպիտակի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բակում իրականացվել է ծառատունկ
   Նորակառույց «Սպիտակի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բակում իրականացվում են բարեկարգման, կանաչապատման և ծառատունկի աշխատանքներ։
    Բակը զարդարվել է համայնքապետարանի միջոցներով ձեռք բերված տույաներով և եղևնիներով, ճեմուղիների եզրերին տնկվել են սամշիթներ։
    Ծառատունկին մասնակցել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն, ով մանկապարտեզի բակի գլխավոր եղևնին ևս իր ձեռքով է տնկել։
03.05.25 Համապետական շաբաթօրյակի ամփոփումը՝ Սպիտակ համայնքում
Այսօր՝ մայիսի 3-ին, Սպիտակ համայնքում անցկացվեց համապետական շաբաթօրյակ:Շաբաթօրյակին մասնակցեցին Սպիտակի համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակիցները, համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներն իրենց աշխատակիցներով, ՊՈԱԿ-ների, ԱՁ-ների, պետական հիմնարկների՝ թվով 1461 աշխատակիցներ և բազմաթիվ բնակիչներ:Շաբաթօրյակի աշխատանքներն իրականացնելու նպատակով գործի դրվեց 36 միավոր տեխնիկա: Օգտագործվեցին ցախավելներ, փոցխեր, բահեր, բեռնասայլակներ, աղբի պարկեր, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ:Սպիտակ համայնքում (Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ Արջհովիտ, Մեծ Պարնի, ... Մանրամասն
02.05.25 Մայիսի 2֊ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Սպիտակ համայնքում իրականացված ծրագրերին
    Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ թիվ 3 մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
    Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։
    Այցի ավարտին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը խորհրդանշական ծառատունկ է կատարել նորակառույց մանկապարտեզի բակում և բարի նորամուտ մաղթել աշխատակիցներին և մանկապարտեզ հաճախել պատրաստվող փոքրիկներին։
01.05.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ
Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Այս գեղեցիկ տոնը պատեհ առիթ է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, ուշադրության կենտրոնում պահելու աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցը:Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայն իր ջանասիրությամբ և ստեղծագործ տեսակով մշտապես արարել է բարիք, իրեն նվիրել հայրենիքի շենացման շնորհակալ գործին:Մեր հայրենիքն այսօր ավելի, քան երբևէ ունի մեր հոգատարության և տքնաջան աշխատանքի կարիքը: Միասին քարը քարին դնելով պետք է կառուցենք մեր տունը, մեր համայնքը, որպեսզի ապրենք հզոր և ծաղկուն հայրենիքում:Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ բոլորիս մաղթում եմ խաղաղ կյանք և ստեղծագործ ... Մանրամասն
28.04.25 Համայնքի ղեկավարը Սարահարթում հետևել է ոռոգման համակարգի ընդլայնման սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքներին
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի հետ այցելել է Սարահարթ բնակավայր, հետևել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող «Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում և պոմպակայանի վերանորոգում» (2-րդ փուլ) ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
    Ծրագրի ընդհանուր արժեքը 52 528 300 ՀՀ դրամ է, որից 15 758 490 ՀՀ դրամը (30%) համայնքային ներդրում է, 36 769 810 ՀՀ դրամը (70%)՝ պետական ներդրում։
Համայնքի ղեկավարը շեշտել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն որակական սահմանված նորմերին համապատասխան։ Դրանց ընթացքը գտնվում է համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։
26.04.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ
   Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ: Այն ժողովրդավարության, իրավունքի և օրենքի գերակայության տոնն է: Այս օրը հիշեցնում է յուրաքանչյուրիս պետության առջև ունեցած պարտականությունների մասին, այն Հայաստանի Հանրապետության զարգացման գործում մեր առաքելությունը գիտակցելու խորհուրդն ունի:   Բոլոր ոլորտներում զարգացման հենարանն ու առաջ մղիչ ուժը քաղաքացին է: Սա պետք է ամրագրված լինի քաղաքացի-համայնք-պետություն փոխհարաբերության էության հիմքում:   Անվտանգությունն ու խաղաղությունն այն հենասյուներն են, որոնց վրա հնարավոր է սերունդների համար կառուցել արժանապատիվ գալիք: Այս նպատակի իրագործման համար պետք ... Մանրամասն
26.04.25 Սպիտակում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացու օրը
    Այսօր՝ ապրիլի 26-ին, Քաղաքացու օրվա առթիվ Սպիտակ համայնքում կազմակերպվել էին տոնական մի շարք միջոցառումներ:   Օրվա գլխավոր միջոցառումը «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում էր։ Այստեղ տեղի ունեցավ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացիական վարքագծի, հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով հանրային քննարկում-բանախոսություն, որին մասնակցեցին Սպիտակ համայնքի 14-35 տարեկան ավելի քան 30 պատանիներ և երիտասարդներ:   Քննարկման բանախոսը Վանաձորի պետական համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, իրավաբան՝ Քրիստինե Ղազարյանn էր, մոդերատորը՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner